Գլխավոր Լուրեր Չնայած կորուստներին՝ բախումները մեր ոգին, վճռականությունն ավելի ամրապնդեցին. Հովհաննիսյան

Չնայած կորուստներին՝ բախումները մեր ոգին, վճռականությունն ավելի ամրապնդեցին. Հովհաննիսյան

0
920

Հայ-ադբեջանական սահմանին  բախումները, չնայած ցավալի կորուստներին, ավելի են ամրապնդել հայկական կողմի ոգին, կամքը, վճռականությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասուլիսում նման տեսակետ հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանային բախումներն ի՞նչ տվեց ՀՀ-ին և ի՞նչ միջանկյալ հետևություններ կարելի է  անել:

«Առաջին հերթին մեր Զինված ուժերին տվեցին փայլուն հաղթանակ: Դա ամենակարևորն է: Բայց ընդհանուր առմամբ մեր համաժողովրդական համախմբման, մեր պետական և զինվորական կառավարման համակարգի աշխատանքի հղկվածության, կայացման, զարգացման առումներով մենք ունեցանք աճ, բարձրացում, և դա,  չնայած ցավալի կորուստներին, չնայած նյութական որոշակի ավերածություններին, մեր ոգին, մեր կամքը, մեր վճռականությունն ավելի ամրապնդեց»,-ասաց Հովհաննիսյանը: