Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:
Նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորեւ բերված հղման ներքո:
Եւ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»:
Ավելի ուշ նա հավելել է. «Վերջին 15 րոպեներին փոխանցումների տեմպը մեծացավ. երեք րոպեն մեկ մեկ փոխանցում: Շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2698450807141964