Երեւանում այսօր՝ հուլիսի 21-ին կառավարության շենքի մոտից ոստիկանները ձեռնաշղթաներ հագցրեցին եւ բերման ենթարկեցին երկու աղջիկների, որոնք դիմակ չէին կրում:
Ոստիկաններից մեկը պարզաբանեց, որ ոստիկանները մոտեցել են դիմակ չկրող աղջիկներին, նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրիանակն պահանջին, դրա համար բերման են ենթարկվել Կենտրոնականի բաժին: Նրա խոսքով, ձեռնաշղթաներ հագցնլու պատճառը նրանց ոչ ադեկվատ պահվածքն է եղել. «Այսինքն մոտեցել են, քաշքշել են, հարվածել են, ճանկռել են: Դրա համար կիրառվել է ուժ եւ ձեռնաշղթաներ են հագցրել»:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...