Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-29-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հուլիսի 24-25-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում