Գլխավոր Լուրեր Գիտնականները պատմել են գազարի հրաշագործ հատկությունների մասին

Գիտնականները պատմել են գազարի հրաշագործ հատկությունների մասին

560
0

Գազարը սպառման տեսանկյունից երկրորդ տեղում է՝ զիջելով կարտոֆիլին: Ռուսական «О самом главном» հաղորդման շրջանակում մասնագետները պատմել են գազարի օգտակար հատկությունների մասին:

Բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-դիետոլոգ Միխայիլ Գինզբուրգը նշել է, որ գազարը բարելավում է երիկամների, լյարդի և մարսողական օրգանների աշխատանքը: Գազարը հարուստ է կալիումով, իսկ այն նպաստում է մեզի քանակի ավելացմանը, ինչը նպաստավոր է պիելոնեֆրիտի և երիկամների այլ հիվանդությունների դեպքում: Բացի այդ, գազարը պարունակում է վիտամին А: Այն մարդիկ, որոնք ունեն այդ վիտամինի սակավություն, ավելի հաճախ են ունենում երիկամային խնդիրներ:

Գազարը պարունակում է նաև բետա-կարոտին, դա համարվում է դասական հակաօքսիդանտ: Գազարն ունի հակաբորբոքային նշանակություն: Բանջարեղենի այդ տեսակը հաճախակի օգտագործելու դեպքում զգալիորեն նվազում է քաղցկեղի որոշ տեսակների առաջման հավանականությունը:

Այս հրաշք-բանջարեղենը ամրացնում է իմունիտետը: Քչերը գիտեն նաև, որ գազարը նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը