Գլխավոր Լուրեր Արտառոց դեպք Արարատի մարզում. հարսը խեղդել է սկեսուրին. տեսանյութ

Արտառոց դեպք Արարատի մարզում. հարսը խեղդել է սկեսուրին. տեսանյութ

1400
0

Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Մարտի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ փետրվարի 29-ի առավոտյան, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում վերջինս խեղդամահ է արել սկեսուրին:

31-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

168.am