Գլխավոր Լուրեր 300-ից ավելի մեր երիտասարդներ դեռ անտառներում են․

300-ից ավելի մեր երիտասարդներ դեռ անտառներում են․

2505
0

300-ից ավելի մեր երիտասարդներ դեռ անտառներում են․ նրանք փորձում են դուրս գալ, բայց ոչ ոք նրանց չի կարողանում օգնել

Այս մասին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Իհարկե, այդ օրվա դրությամբ, երբ բերել հասցրել էր անդունդին, որեւէ այլ որոշում չէր կարող լինել: Այն էլ ինքը չէր որոշել, որոշել էր Վլադիմիր Պուտինը: Այսինքն մենք ունեինք մի խամաճիկ, որն հիմա էլ ուզում է շարունակել կառավարումը:

Բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ քաղաքական հոտառություն ունեին, պետք է հոկտեմբերի 10-ից լսելով լսելով Սերգեյ Նարիշկինի եւ մյուսների հայտարարությունը, որ տարածքում կան գրոհայիններ, ջիհադիստներ, եւ դա ասվում էր նրա համար, որպեսզի առիթ փնտրեն միջամտելու եւ կասեցնելու այդ գործողությունները:

Այստեղից որեւէ արձագանք չեղավ: Դրանից հետո Լավրովը ստիպված եղավ բացահայտ հայտարարել, որ այնտեղ կա 2 հազարից ավելի գրոհային: Դա նշանակում էր, որ Հայաստանը պարտավոր է արձագանքել, դիմել իրենց:

Դա հատուկ ասվեց կառավարության անդամներին, որ դիմեք Պուտինին, որ ինքը միանգամից այդ միջամտությունն իրականացնի: Հակառակը, դիմեցին 1997 թականի պայմանագրի հիման վրա, որտեղ որեւէ խնդիր չկար Ղարաբաղի հարցով: Այսինքն ցույց տվեցին, թե արձագանքել են, բայց որեւէ կոնկրետ քայլ չարեցին:Սա նշանակում է, որ կամ միտումնավոր է արված, կամ արդեն ծրագրավորված էին այն բոլոր քայլերը, որոնք պետք է բերեին այդ իրավիճակին:

Կնշանակի սա իրոք դավադրության նշան է, որը պետք է բարզաբանվի»,-ասաց նա: Արամ Գ. Սարգսյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ բան չի սակարկել, որեւէ ստորակետ չի փորձել փոխել այս համաձայնագիրը ստորագրելիս. «Նա թույլ է տվել, որ կոմունիկացիա կառուցվի Մեղրիի միջոցով: Դրա մասին թուրքերը երազում էին 100 տարվա ընթացքում, որ որեւէ միջանցք ունենան, որ սկսեն իրականացնել իրենց մեծ Թուրանի գաղափարը:

Հիմա իրենք դա ստացել են: Մենք պարտավոր ենք կանխել այս վտանգավոր զարգացումները: Երրորդ, ժամանակս չի ներում, որ ձեզ ներկայացնեմ Ալեքսանդր Ռադով անունով մարդու մասին, որը գնացել է Ղարաբաղ եւ իր բարեկամների միջոցով ճշտել է, որ այսօր 300-ից ավելի մեր երիտասարդներ դեռ անտառներում են: Նրանք փորձում են դուրս գալ, բայց ոչ ոք նրանց չի կարողանում օգնել, որովհետեւ ունենք անճար, անկարող, իմպոտենտ կառավարություն:

Այս պայմաններում նա պետք է պաշտպաներ մեր երիտասարդների կյանքը»,- հայտարարեց նա՝ եւ դիմելով գործող իշխանություններին, ասաց. «Փողոցից եկել եք, նորից գնացեք փողոց եւ նորից փորձեք վերադառնալ իշխանություն»:

Աղբյուր

Նոր տեսանյութ.