Գլխավոր Լուրեր «Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում» -«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյան

«Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում» -«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյան

1622
0

‼️ «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը կարծում է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում
Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանն հայտարարեց, որ իշխանությունը միտումնավոր խոչընդոտել է ռազմագերիների հարցով նիստի անցկացմանը` այն դարձնելով փակ:
Ըստ պատգամավորի այդ հարցում հատկապես շահագրգռված է եղել «Իմ քայլ»-ի պատգամավոր Մարիա Կարապետյանը. «Ես ցավով եմ նշում, որ այս խորհրդարանում կա մի իշխանական պատգամավոր, որի համար ռազմագերիների թեման կարող է տեղավորվել քաղաքական դիվիդենտներ շահելու մտածողության շրջանակներում: Այդ պատգամավորը, որը հայտնի որպես թրքասեր, Մարիա Կարապետյանն է, որն ամենաշատն էր շահագրգռված, որ քննարկումը լինի փակ: Տարօրինակն այն է, որ տիկին Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: Ես կարծում եմ՝ այդպիսի մարդը խորհրդարանում անելիք չունի: Թող գնա Բաքու եւ մեր ռազմագերիների մասին հայտնի տեղեկություններ, եթե այդքան վստահ է, որ մեր ռազմագերիների հետ Ադբեջանում լավ են վարվում»: