Գլխավոր Լուրեր Հե՞շտ էր հարյուր հազարավոր արցախցիներից իրենց տներն ու կյանքերը խլելը:

Հե՞շտ էր հարյուր հազարավոր արցախցիներից իրենց տներն ու կյանքերը խլելը:

2006
0

‼️ Մի քանի հարց Աննա Հակոբյանին.

1. Հե՞շտ էր մի ամբողջ ժողովրդից խլել հայրենիքը:

2. Հե՞շտ էր հարյուր հազարավոր արցախցիներից իրենց տներն ու կյանքերը խլելը:

3. Հե՞շտ էր հազարավոր երեխաներին ու ծնողներին իրենց հայրերից ու զավակներից զրկելը:

4. Հե՞շտ է գերության մեջ հայտնված մեր տղաների ու նրանց ընտանիքների վիճակը:

5. Հե՞շտ է նայել այն ծնողների աչքերին, ովքեր օրերով կանգնած կառավարական շենքերի մոտ լուրի են սպասում իրենց զավակներից և որոնց ասում եք՝ «վրիպակի պատճառով են ձեր որդիները անհետ կորել»:

Շարքը շարունակելի…

Տպավորություն է, տիկին, որ Դուք ու Ձեր ամուսինը վերոնշյալից ավելի քիչ եք վշտացել, քան Ձեր երեխայի խաղալիքից ու օծանելիքից զրկվելու փաստից:

Հ.Գ. Ձեր երեխան այս լուսանկարում Dolce & Gabbana բրենդի 300 եվրո արժողությամբ զգեստ է կրում, իսկ արցախցի երեխաների մեծ մասն առանց տանիքի է մնացել:

Mediaport-ի խմբագրություն: