Գլխավոր Լուրեր ❗❗❗ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների բարեկամների...

❗❗❗ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների բարեկամների համար

1879
0

❗❗❗ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների բարեկամների համար

 

🟡 Այսօրվա՝ 11 դեկտեմբերի դրությամբ ՀՀ ՊՆ-ն և այլ պետական մարմինները դեռևս չեն հրապարակել պատերազմի ժամանակ զոհվածների բոլոր հայտնի անունները։

 

Գրեթե բոլորս ունենք ծանոթներ, որոնք զոհվել և արդեն հուղարկավորվել են, բայց անունները պաշտոնական ցուցակում դեռ չկան։

 

Ցավալի է, որ Ռազմինֆոյի գործունեության 9 տարում առաջին անգամ ստիպված ենք ինքնուրույն հավաքել հայկական կողմի զոհերի, անհետ կորածների և գերիների անուններ. մի բան, որը նախկինում արել ենք միայն Ադրբեջանի թաքցված կորուստների համար 😞

 

🔵 Մեր նպատակն է թույլ չտալ մոռացության մատնել ոչ մի անուն, համակարգված ձևով հավաքել կորուստների մասին ինֆորմացիան։

 

Հետագայում, եթե հնարավորություն ունենանք, կհրատարակենք գրքեր, կպատրաստենք ֆիլմեր, բայց հիմա առաջին և ամենակարևոր քայլը՝ սկսել համակարգված ցուցակներ կազմելը։

 

Հուսով ենք, որ այս ինֆորմացիան նաև օգտակար կլինի զոհվածների և անհետ կորածների հարազատների շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում (ինչքանով հասկանում ենք, սա տարիներ շարունակ խնդիր է լինելու)։

 

Կարծում ենք նաև, որ առավել խոցելի են զոհված ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ հարազատները, քանի որ պատերազմի օրերին կամավորների գրանցումը հաճախ վատ է կազմակերպվել, ինչի հետևանքով այդ մարդկանց հարազատների մի մասը խնդիրներ ունեն, այդ թվում և պետության կողմից իրենց հասանելի օժանդակությունը ստանալու հարցում։

 

🟢 Ռազմինֆոն հատուկ ծրագիր է սկսում մեր զոհվածների, անհետ կորածների և գերիների ցուցակագրման համար։

 

Որպես առաջին քայլ խնդրում ենք մեր այն ընթերցողներին, որոնց հարազատները, բարեկամները, ծանոթները զոհվել, անհետ կորել են կամ գերության մեջ են հայտնվել պատերազմի ընթացքում, անցնել հետևյալ (👇) հղումով և հնարավորինս ուշադիր և լիարժեք լրացնել հետևյալ առցանց ձևը (форма).

[https://forms.gle/BJZNouhMmjVBT2XR9]

 

Խնդրում ենք անպայման լրացնել ձեր կոնտակտային տվյալները (հեռախոսի համարը, իսկ եթե ունեք՝ նաև e-mail հասցեն), մեր կողմից լրացուցիչ հարցերի դեպքում ձեր հետ կապ հաստատելու համար։

 

Եթե այս թեմայով լրացուցիչ հարցեր ունեք մեր թիմին, կարող եք երկտող (message) ուղարկել Razm.Info էջին։