Գլխավոր Սպորտ ԱԱ-2018․ Արգենտինան չկարողացավ հաղթել Իսլանդիային

ԱԱ-2018․ Արգենտինան չկարողացավ հաղթել Իսլանդիային

2291
0

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը։ Պայքարի մեջ մտավ D խմբում ընդգրկված Արգենտինայի հավաքականը։ Առաջին մրցակիցը Իսլանդիան էր։

Մոսկվայում կայացած խաղում առաջինը գոլի հեղինակ դարձան Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։ 19-րդ րոպեին աչքի ընկավ Սերխիո Ագուերոն։

23-րդ րոպեին իսլանդացիները խփեցին պատասխան գնդակը։ Ալֆրեդ Ֆինբոգասոնը գրավեց Վիլի Կաբալերոյի դարպասը։

Բեկումնային կարող էր լիներ խաղի 64-րդ րոպեն, երբ նշանակված 11-մետրանոցը չկարողացավ իրացնել արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսին։

Մնացած ժամանակահատվածում Խորխե Սամպաոլիի գլխավորած հավաքականը չկարողացավ կոտրել իսլանդացիների դիմադրությունը։