Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արևելյան սահմանագիծ

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արևելյան սահմանագիծ

2392
0

Հունիսի 16-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է Արցախի Հանրապետության արևելյան սահմանագծի հատվածներից մեկը:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նրանք տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: