Գլխավոր Լուրեր «BMW» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանը

«BMW» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանը

1057
0

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ Սեւանա լճից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

 

Հաղորդագրության մեջ ասվում է․

 

«Դեկտեմբերի 17-ին, ժամը 21։37-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում հայտնված ավտոմեքենան լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ լճից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենան»։