Գլխավոր Լուրեր ՏԵՍԱՆՅՈՒԹ։Կուրյոզ պատահար հայկական հարսանիքի ժամանակ

ՏԵՍԱՆՅՈՒԹ։Կուրյոզ պատահար հայկական հարսանիքի ժամանակ

4959
0

Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ, որի մեջ առանձնացել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր շատ արարողություններ։

Հարսանիքները կատարվել են հիմնականում աշնանը՝ գյուղատնտեսական աշխատանքներից հետո և տևել են 3-7 օր։ Գերադասել են սկսել հինգշաբթի կամ ուրբաթ և ավարտել կիրակի։Ժամանակակից հայկական հարսանիքը ձերբազատվել է շատ մանրամասներից, դարձել ընտանիքի ստեղծման սովորական տոնակատարություն՝ պահպանելով, սակայն, որոշ ավանդույթներ։

Առաջացել են արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող մի շարք նոր արարողություններ (ամուսնության պալատներում կամ ամուսնության գրանցման դահլիճներում ամուսնության հանդիսավոր ձևակերպում և այլն), վերականգնվում է պսակի արարողությունը։