Գլխավոր Լուրեր Հայտնի է Արցախում մահացած ռուս խաղաղապահի ինքնությունը

Հայտնի է Արցախում մահացած ռուս խաղաղապահի ինքնությունը

2904
0

Հայտնի է Արցախում զոհված ռուս խաղաղապահի ինքնությունը։ Նա 29-ամյա Վիտալի Մորոզն է։ Տեղեկությունը հայտնում է «Վոեննի Օսվեդոմիտել» տելեգրամ ալիքը։

Սպայի մահվան մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 18-ին։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, զինվորականը վիրավորվել է Շուշի տանող ճանապարհի ականազերծման ժամանակ:

Հիվանդանոց տեղափոխվելիս նա մահացել էր։ Գերատեսչությունում ընդգծել են, որ զինվորականի ընտանիքին կտրամադրեն բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը: