Գլխավոր Լուրեր Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները. մարզպետարանում ավարտվել է մարզպետի...

Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները. մարզպետարանում ավարտվել է մարզպետի և քաղաքապետի հանդիպումը

3263
0

Tert.am-ը գրում է.

Քիչ առաջ ավարտվել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի փակ  հանդիպումը, Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողներից որևէ մեկը հանդիպմանը չի մասնակցել:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները Էջմիածնում կդադարեցնեն նստացույցը, հացադուլը: Մարզպետն ասաց, որ բաց է քննարկումների համար  նաև  Կարեն  Գրիգորյանի հրաժարականի պահանջողների հետ:

«Մենք հորդորում ենք պահպանել հասարակական կարգը ` հարգելով բոլորի սահմանադրական իրավունքը: Պատրաստ ենք  լսել բոլոր կողմերին, հասկանալ, տալ լուծում: Մարզպետի ֆունկցիաների մեջ  չի մտնում փողոց  բացելը, ցույցերին մասնակցելը: Թեկուզ եթե  մեկ բնակիչ ունի խնդիրներ՝  ես պատրաստ եմ  նրան  ընդունել»,- ընդգծեց նա:

Մարզպետը և Կարեն Գրիգորյանը համատեղ հայտնեցին, որ վերջինս շարունակելու է կատարել քաղաքապետի լիազորությունները:

Շասրունակությունը կարդացեք աղբյուր կայքում։

Նոր տեսանյութ.