Հանրապետության տարածքում հունիսի 17-ի երեկոյան ժամերին, 18-ին գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երևանում հունիսի 17-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 18-ին անձրևի հավանականությունը փոքր է:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +27+29,
Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,
Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +19+24,
Տավուշում՝ գիշերը` +15+19, ցերեկը` +23+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +30+32,
Արարատում՝ գիշերը`+17+20, ցերեկը` +30+32,
Արմավիրում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+19, ցերեկը` +27+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +18+23,
Արցախում՝ գիշերը` +15+17, ցերեկը՝ +20+25: