Գլխավոր Լուրեր Որտե՞ղ է արվել տեսանյութը իրականում…

Որտե՞ղ է արվել տեսանյութը իրականում…

2126
0

Տարածվող ադրբեջանական տեսանյութը Սևանից 20 կիլոմետր հեռավորության վրա է

Ադրբեջանական հարթակներից Ֆեյսբուքի հայկական տիրույթ հերթական խուճապային տրամադրություններ ստեղծող տեսանյութ է ներթափանցել։

Որոշ օգտատերեր, անդրադառնալով տեսանյութում պարող ադրբեջանական զինվորներին, գրառումներ են կատարել, նշելով, թե իբրև վերջիններս գտնվում են Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, հայտնում է, որ վերջինիս նկարահանման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է։ Տեսանյութն արվել է Ալ լճի մոտակայքում (39°59’49.85 45°41’30.23), ինչը Սևանից ուղիղ գծով մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Հավելենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ անդրադառնալով սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին, հստակեցրեց, որ Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի էլ կարող լինել։ https://infocheck.am/am/posts/553