Գլխավոր Լուրեր Պաշտպանության նախարարությունն է հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք.

Պաշտպանության նախարարությունն է հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք.

1172
0

Պաշտպանության նախարարությունն է հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք. Կապանի քաղաքապետ

 

Սյունիքի մարզի ՀՀ տարածքներից մետր քառակուսի անգամ չի տրվել Ադրբեջանին, լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Խոսքը գնում է անվտանգության գոտու մասին, մեր զբաղեցրած բնագծերի մասին, որոնցով մենք ապահովել ենք մեր բնակչության անվտանգությունը», – ասաց նա։

Փարսյանն ընդգծեց՝ Ադրբեջանը հետ քաշվելու մասին որևէ բան չի ասել իրենց, ասել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարարությունն է նման հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք», – նշեց Կապանի քաղաքապետը։

 

Աղբյուր