Գլխավոր Լուրեր Mediaport-ը շարունակում է հրապարակել սահմռկեցուցիչ փաստեր Շուշիում ոստիկանների զոհվելու ողբերգական հանգամանքների մասին

Mediaport-ը շարունակում է հրապարակել սահմռկեցուցիչ փաստեր Շուշիում ոստիկանների զոհվելու ողբերգական հանգամանքների մասին

1431
0

Mediaport-ը շարունակում է հրապարակել սահմռկեցուցիչ փաստեր Շուշիում ոստիկանների զոհվելու ողբերգական հանգամանքների մասին

Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանները խաբեությամբ էին տարվել Արցախ՝ կամավորական աշխատանք անելու պայմանով, սակայն վերջին պահին նրանց հայտնել են, որ պետք է գնան առաջնագիծ, ինչի հետևանքով վեճ է ծագել։

Փաշինյանը հրահանգել է նրանց տեղավորել Շուշիում, իսկ կրքերը հանդարտեցնելուց հետո դասալքության հոդվածով քրեական գործ հարուցելու սպանալիքով ստիպել, որ գնան առաջնագիծ: Մինչդեռ կարճ ժամանակ անց, շենքում նկատվող աժիոտաժի, բակում շարունակված վեճի և բաց կապով հեռախոսազանգերի պատճառով, թշնամին տեղորոշել է ոստիկանների կուտակումը՝ հրթիռակոծելով մշակույթի կենտրոնը, ինչի հետևանքով տասնյակ ոստիկաններ զոհվել են, մի մասի մարմնի մասերն է միայն հաջողվել հավաքել։

Կատարվածի հանգամանքերը կոծկելու համար ՀՀ վարչապետը հրահանգել է գաղտնի պահել զոհերի անունները: Մինչդեռ այսօր ոստիկանների ծառայակից ընկերները դաժան բռնության են ենթարկում այդ նույն Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին։