Գլխավոր Լուրեր ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարդկանց հանդեպ շատ ուշադիր էր, համեստ, ընկերասեր․․․ ափսոս….»․ Արմեն Սողոյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարդկանց հանդեպ շատ ուշադիր էր, համեստ, ընկերասեր․․․ ափսոս….»․ Արմեն Սողոյան

2033
0

Արցախյան պատերազմում զոհվել է Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի ավագը՝ Հենրիկ Հակոբյանը:

Հենրիկը նաև մարզիչ էր աշխատում. «Ինձ ինքն արդեն օգնում էր, ինքն էլ էր մարզչական աշխատանքներ կատարում, բոլորը համ սիրում ու հարգում էին իրեն, համ լսում»,- պատմում է Հենրիկի հայրը՝ ջրագնդակի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուրգեն Հակոբյանը:

«Միշտ անում էր առավելագույնը, որ բոլորն իրենից գոհ լինեն և ամենակարևորը՝ ինքն իրենից գոհ լինի:

Առանց իրար հաց չենք կերել ու միշտ մի կտոր հացը միասին ենք կիսել»,- ասում է Հենրիկի ընկերը՝ Ալիկ Մարտիրոսյան:

«Հենոյի պես տղերք շատ քիչ կան, եթե հնարավորություն ունենայի իր հետ խոսելու՝ պարզապես կասեի՝ կներես ու շնորհակալ եմ»,-ասում է գործընկերը՝ Լևոն Հովհաննիսյանը:

 

 

 

 

http://infosarm.ru/archives/91136