Զրուցել են մի հատ զինվորի հետ, ով 70 օր անհետ կորած էր համարվում և գտնվել է Հադրութի անտառներում։
Նա հաստատել է, որ Արցախի ԳՇ-ի գլխավոր օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ Կոմիտաս Մուրադյանը, ով նաև Ջաբրայլի ստորաբաժանումների գլխավոր հրամանատարն էր, փաստացի պատերազմի օրերին լքել է զինվորներին ու փախել շտապօգնության մեքենայով։
Որպես փաստ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո գեներալ Մուրադյանը հեռացվել է աշխատանքից, քանի որ չարաշահել էր իր լիազորությունները։
Վերականգնել են նրան 2019 թվականին որպեսզի ցուցմունքներ տա Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովում (որը ասեմ ոչ մի արդյունք էլ չտվեց)։
Այս մարդը հեռացվել էր աշխատանքից, քանի որ 2016 թվականին եղել են և մարդկային, և տարածքային կորուստներ։ Սակայն 2019 թվականին կրկին վերականգնվել է։
Հիշեցնեմ, որ հենց Ջաբրայլի անկումը դառավ պատճառ, որ թշնամին հաշված օրերում կարողացավ գրավել Արցախի Հարավային հատվածները։