Գլխավոր Լուրեր Ես ձեզ բոլորիդ սիրում եմ. թուրք բասկետբոլիստի հայերեն գրառումը

Ես ձեզ բոլորիդ սիրում եմ. թուրք բասկետբոլիստի հայերեն գրառումը

1216
0

«Բոսթոն Սելթիկսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն «Ինստագրամի» սթորի բաժնում հրապարակում է կատարել:

«Ես ձեզ բոլորիդ սիրում եմ»,-հայերենով գրել է թուրք բասկետբոլիստը:

Հիշեցնենք, ավելի վաղ, հոկտեմբերի 31-ին Էնես Կանտերը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ մեղադրելով Թուրքիայի նախագահին ահաբեկչական ռեժիմի համար:

«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարում 31 կոնֆլիկտ 10 երկրի հետ։ Աշխարհը պիտի հասկանա, որ ոչ թե Թուրքիան է կոնֆլիկտ ստեղծում, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը։ Եկեք դադարեցնենք բռնապետությունն ու խաղաղություն ստեղծենք»,-գրել էր բասկետբոլիստը։