Գլխավոր Լուրեր Հնարավոր է Հադրութի Տող գյուղում մարտեր են տալիս անտառներում թաքնված տղերքը․ մոտ...

Հնարավոր է Հադրութի Տող գյուղում մարտեր են տալիս անտառներում թաքնված տղերքը․ մոտ երկու ամիս ձեն-ձուն չլսելով՝ ստիպված են կյանքի գնով ճեղքելու փորձեր անել…

2687
0

Երեկ գիշերը @wargonzo նախագիծը տեղեկություններ հաղորդեց, որ զինված բախումներն ընթանում են արդեն մի քանի ժամ Հադրութի ուղղությամբ: Կան վիրավորներ։

ՊՆ-ից հաղորդեցին․

Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։

Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։

Փորձագետներն այս ամենի այլ վարկած են առաջ քաշում։ Հրանտ Մելիք-Շհնազարյանը գրում է․

Թշնամնին հաղորդում է, որ Հադրութի Տող գյուղի մոտակայքում մարտեր են ընթանում: ՊԲ-ն պատասխանում է, որ «խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը», իսկ ՊՆ-ն, թե բա փորձում ենք «հավելյալ տեղեկություններ ճշտել»: Երևում է՝ մեր պաշտպանական գերատեսչությունը հույսեր ունի, որ ադրբեջանցիներն այլմոլորակայինների հետ են կռվում Տողի մերձակայքում: Կամ էլ՝ իրար են սպանում:

Պարոնայք մի քանի աստղանի գեներալներ ու հրամանատարներ, իսկ չե՞ք դիտարկել այն վարկածը, որ թշնամին արդեն երկար ժամանակ իր թիկունքում շրջափակման մեջ մնացած մեր տղերքի հետ է կռվում այս պահին: Այն նույն տղերքի, ում վեց ընկերներն օրերս Աստծո կամոք վերադարձան դժոխքից: Իսկ, եթե քննարկել եք այդ տարբերակը, ապա ի՞նչ եք արել նրանց օգնության հասնելու և փրկելու համար: Գիտեմ պատասխանը՝ ոչինչ:

Ինչպես որ ոչինչ չեք արել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում մեր զոհվածների աճյունները գտնելու համար: Որովհետև, եթե այդ նույն Տողում նման որոնողական աշխատանքներ տանեիք, ապա այնտեղ ոչ թե մեր զոհվածների դիերն, այլ հենց այս պահին կռվող զինվորներին կգտնեիք՝ ողջ և առողջ:

Քաղաքագետ Արմեն Մինասյանը հայտնում է․

Պատերազմն արդեն 45 օր ա, վերջացել ա, անհետ կորածների խնդրով ոչ մի առարկայական գործողություն։

Կասկած չկա, որ անհետ կորածների մի էական մաս էս ընթացքում թաքնված ա եղել անտառներում, տներում ու այլ թաքստոցներում։ Կասկած չկա, որովհետև 6 հոգի 70-օրյա կորստից հետո հայտնվել էին։

Ու հասկանալի ա, որ էտ տղերքը արդեն մոտ երկու ամիս ձեն-ձուն չլսելով, ստիպված են կյանքի գնով ճեղքելու փորձեր անել, դուրս գալ փակուղուց։

Իսկ էստեղ իշխանությունները փոխանակ խոստովանեն, որ նույնիսկ էս ծայրահեղ հումանիտար, պատերազմի արդյունքները որևէ ձև կասկածի տակ չդնող հարցում են ամուլ, անհետ կորածների ծնողներին ասում են՝ վեր կացեք հայտարարեք, որ փողոցում ակցիաները խանգարում են իրենց էրեխեքի փնտրտուքին։