Գլխավոր Լուրեր Հաղորդվում է, որ երեկ Հադրութում տեղի ունեցած մարտերի ժամանակ սպանվել է Ադրբեջանի...

Հաղորդվում է, որ երեկ Հադրութում տեղի ունեցած մարտերի ժամանակ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս ….

1817
0

Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են,որ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս՝ 1982 թ. ծնված Էլմիր Ռեյլ օղլու Գամբարովը: Նա սպանվել է երեկ Հադրութի շրջանում տեղի ունեցած մարտերի ժամանակ։
Ինչպես տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջից վերջինս 2020 թվականի դեկտեմբերի 18-ին պարգևատրվել էր «Քաջ մարտիկ» մեդալով Հայկական ուժերի դեմ հատուկ առաջադրանքներ կատարելու համար:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են սկվել։ Հաղորդվել է նաև է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։

Հավելենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։

Այսօր առավոտյան դեպքի առնչությամբ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։
Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ,- գրել է ՀՀՊՆ-ն։