Գլխավոր Լուրեր Ներկայացվել է «Մեծն Թուրան»-ի նոր քարտեզը , որը ներառում է 10 պետություն...

Ներկայացվել է «Մեծն Թուրան»-ի նոր քարտեզը , որը ներառում է 10 պետություն ,Հայաստանը և Վրաստանը ամբողջովին , Ուկրաինայից և Ռուսաստանից որոշ մասեր . (տեսանյութ)

1904
0

«Սովորաբար մենք 5 թուրքալեզու պետությունների մասին գիտենք , սակայն այս անգամ «Մեծն Թուրան»-ի նոր քարտեզը ընդլայնվում է և բացի Կենտրոնական Ասիայից , Ադրբեջանից և Թուրքիայից , համախմբում է այդ քարտեզը ողջ Հայաստանը , ողջ Վրաստանը , Չինաստանի և Ուկրաինայի որոշ մասեր և Ռուսաստանի բավականին մեծ հատված: » , – այս մասին այսօր « Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց հաղորդավար, լրագրող ՝ Արտյոմ Երկանյանը:

«Այս քարտեզը նաև ռուսական հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Վերջերս ռուսական մամուլը բավական ուշադիր է պանթուրքիստական գաղափարախոսության նկատմամբ և մասնավորապես այս քարտեզի հրապարակումը մեկնաբանելով ռուսական «Կռասնայա Վիսնա» պարբերականը գրում է , որ Կռեմլը պետք է ուշադիր լինի այս վտանգի նկատմամբ , հաշվի առնելով , որ պանթուրքիստների ուշադրության կենտրոնում էր մերձ Վոլգայի , Հյուսիսային Կովկասի և Սիբիրի տարածքում բնակվող թուրքալեզու խոսացող ժողովուրդները:

Իսկ ԱՊՀ ռազմական համագործակցության շտաբի նախկին գլխավոր հրшմшնшտшր գենեռшլ Լեոնիդ Իվաշովը հարցազրույցում ասել է , որ Թուրքիան բացահայտ շարժվում է դեպի «Մեծ Թուրանի» պրոեկտի իրագործումը:» , – հաղորդել է Արտյոմ Երկանյանը:

Ավելի մանրամասն տեսանյութում.