Գլխավոր Լուրեր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին նկարահանած ֆիլմ` «Կյաժը». հավերժ փառք մեր հերոսին

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին նկարահանած ֆիլմ` «Կյաժը». հավերժ փառք մեր հերոսին

821
0

Մեր հերոս Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս:

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս բարձրագույն կոչմամբ:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ արձակման են անցնում:

Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։

Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։

Վաշտի հրամանատար, կապիտան Արմենկ Ուրֆանյանի հրամանատարությամբ վեց զինծառայողից բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ մղելով հակառակորդի հարձակումները ու խոցելով նաև թշնամու մեկ տանկ:

Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին նահանջում է և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։

Այժմ նրա մասին նկարահանվել է մի հետաքրքիր տեսաֆիլմ, որն արժե դիտել:

Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Հայկ Բաբայան Բեմադրող օպերատոր` Գաբրիել Միրաքյան Դերերում Արկադի Տեր- Թադևոսյան «Կոմանդոս» Արցախի հերոս Գառնիկ Օհանյան Կյաժը կարճամետրաժ ֆիլմը` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի «Մոնումենտցի կյաժ» մասին է, որի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կատարած հերոսությունը ընդհանրացվում է Հայաստանի անկախության շրջանի իրադարձությունների հետ։