Գլխավոր Լուրեր Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի (տեսանյութ)

6473
0

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի, հաղորդում է Econews.am-ը։

Կայքը նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են քնեցնում վագրին և տեղափոխում։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի տան խուզարկությամբ, ի թիվս զենք-զինամթերք, սննդի, հագուստի հայտնաբերվել է նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի

Опубликовано EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայք Понедельник, 18 июня 2018 г.