ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի, հաղորդում է Econews.am-ը։
Կայքը նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են քնեցնում վագրին և տեղափոխում։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի տան խուզարկությամբ, ի թիվս զենք-զինամթերք, սննդի, հագուստի հայտնաբերվել է նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: