ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի և ռեժիսոր Վահե Սայանի առաջնեկը: Զույգը որդի է ունեցել: Շուշաննան լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր միկրոբլոգում և հայտնել, որ փոքրիկկը լույս աշխարհ է եկել հունվարի 1-ին:
Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Շուշաննան ասել էր, որ փոքրիկին տալու են Միկա անունը: Զույգն այս անունն ընտրել էր դեռ ընկերություն անելու շրջանում:
«Որևէ մեկի անունը չէ, դեռ ընկերություն էինք անում, մի օր Վահեն ասաց, որ տղա ունենալու դեպքում կուզեր նրան Միկա անունը տալ: Ինձ շատ դուր եկավ այդ տարբերակը: Երեխային միանգամից պատկերացրեցի հենց այդ անունով»,- պատմել էր դերասանուհին:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...