Գլխավոր Լուրեր Թուրքիայում 10 վայրկյանում կորոնավիրուսը հայտնաբերող սարք է ստեղծվել

Թուրքիայում 10 վայրկյանում կորոնավիրուսը հայտնաբերող սարք է ստեղծվել

637
0

Թուրք գիտնականները մշակել են սարք, որն ունակ է տասը վայրկյանում ախտորոշել COVID-19-ը: Այս մասին տեղեկանում ենք Բիլքենթի համալսարանի կայքից:
Diagnovir սարքի սկզբունքը հիմնված է ոչ թե նմուշի կրկնօրինակման, այլ օպտիկական հատկությունների վրա: Փորձարկման համար օգտագործվում է բերանի լորձաթաղանթի նմուշ, որը խառնվում է հատուկ լուծույթով և տեղադրվում է սարքի մեջ:
Նախակլինիկական ուսումնասիրությունների ընթացքում սարքը 99 տոկոս արդյունավետություն է ցույց տվել կորոնավիրուսը հայտնաբերելու հարցում: