Գլխավոր Լուրեր Ալիևի հանձնարարությամբ՝ Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան

Ալիևի հանձնարարությամբ՝ Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան

759
0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ այս տարի Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան։

«Իմ հրամանով Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան։ Այս պահին ընտրվում է տեղանքը։ Կիրականացվեն ականազերծման աշխատանքներ», – ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր հայտարարել է նախագահ Ալիևը՝ շեշտելով, որ առնվազն թռիչքուղին պետք է պատրաստ լինի այս տարվա ընթացքում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ գործնական քայլեր են ձեռնարկվում Բարդա-Աղդամ երկաթուղային ճանապարհը վերականգնելու, ինչպես նաև Շուշիից Ֆիզուլի տանող ավտոճանապարհ կառուցելու համար։