Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:10-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել են Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Ամիրյանի վարած «ВАЗ 2121» մակնիշի և Գանձակ գյուղի բնակիչ, 44-ամյա Հայկ Ասատրյանի վարած «ГАЗ 32214» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Հ. Ասատրյանի ուղևոր, Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Գնել Սարգսյանն ու վարորդներից Ա. Ամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ГАЗ 32214-ը պատկանում է Գավառի բժշկական կենտրոնին, վարորդն էլ աշխատում է նշված կենտրոնում, իսկ վիրավորներից Գ. Սարգսյանը նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներից է:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...