Գլխավոր Լուրեր Բաքվում Իրանին մեղադրում են ադրբեջանցիների դեմ ճնշումների մեջ

Բաքվում Իրանին մեղադրում են ադրբեջանցիների դեմ ճնշումների մեջ

534
0

Ադրբեջանական ԶԼՄ-ներն Իրանին մեղադրում են Արցախի դեմ պատերազմում Բաքվին աջակցություն ցուցաբերած ադրբեջանցիների նկատմամբ ճնշումների մեջ:
Հաղորդվում է, որ Ուրմիա քաղաքից ակտիվիստ Սալար Թահիր Աֆշարը «ի աջակցություն Ղարաբաղի» ցույցերին մասնակցելու պատճառաբանությամբ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Սակայն ուշագրավ է, որ Իրանում ադրբեջանցի ակտիվիստները հակակառավարական գործունեություններ են իրականացնում` քարոզելով անջատողականություն: Ընդ որում` նրանց մեծ մասին հովանավորում են անմիջապես Բաքուն և Անկարան:
Թեհրանն իր հերթին կանխում է ցանկացած պայթյունավտանգ գործողություն, որը սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային հետաքրքրությունների համար: