Գլխավոր Լուրեր Տեսանյութ։ԱՄՆ Կոնգրեսն այժմ այն տեսքն ունի, ինչ Հայաստանի խորհրդարանը 2 ամիս առաջ....

Տեսանյութ։ԱՄՆ Կոնգրեսն այժմ այն տեսքն ունի, ինչ Հայաստանի խորհրդարանը 2 ամիս առաջ. Սոլովյով

957
0

Ռուս քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը տեսանյութ է տարածել ու գրել՝ ԱՄՆ Կոնգրեսն այժմ այն տեսքն ունի, ինչ Հայաստանի խորհրդարանը 2 ամիս առաջ:
Նշենք, որ Սենատը տարհանվել է, իսկ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը տեղափոխվել է անվտանգ վայր Կապիտոլիումի դիմաց քաոսի պատճառով, որը ստեղծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները։
Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Սպիտակ տուն և պահանջում են չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները Ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և այլ միջոցներ։

Այսօր ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ քննարկման ժամանակ Կոնգրեսը պետք է հաստատեր նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն շուրջ 60 սենատորներ հանդես են եկել Արիզոնա նահանգում ընտրիչների կատարած քվեարկության արդյունքները հաստատելու դեմ։ Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը դադարեցրել է նիստը՝ հայտարարելով, որ կլինի լրացուցիչ քննարկում։
Նշենք, որ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահը (Դոնալդ Թրամփ) հրաժարվում է ճանաչել ընտրություններում իր պարտությունը և պահանջում է անվավեր ճանաչել կայացած ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ նախագահ է ընտրվել Ջո Բայդենը։