Գլխավոր Լուրեր ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցին. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցին. Վահրամ Բաղդասարյան

2749
0

Սա ոչ միայն քաղաքական, այլև բարոյական խնդիր է, որի լուծմանը մենք պետք է հետևողական լինենք, և, բնականաբար, չխոչընդոտենք նախաքննությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է խմբակցությունը քվեարկելու Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությանը։

Բաղդասարյանը նաև նշեց, որ պետք է հնարավորություն տան քննությանն աշխատել, իհարկե՝ չմոռանալով անմեղության կանխավարկածի մասին:

«Անթույլատրելի է, անկախ նրանից, թե ով է այդ անձն ու ինչ վաստակ ունի, միևնույն է, եթե կատարվել են նման գործողություններ, ապա խստորեն պետք է պատժվի»,- ընդգծեց Բաղդասարյանը: