Գլխավոր Լուրեր 54-ամյա տղամարդը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա...

54-ամյա տղամարդը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը

1358
0

Հունվարի 8-ին՝ ժամը 09։30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01.00-ին տանը, վիճաբանության ժամանակ, 54-ամյա եղբայրը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը տուժողներից ընդունել է հաղորդումներ։ 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Էրեբունու: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
54-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: