Գլխավոր Լուրեր Ձե՛նդ, արա՛․ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան վիրավորում և փորձում է հարվածել օպերատորին

Ձե՛նդ, արա՛․ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան վիրավորում և փորձում է հարվածել օպերատորին

925
0

Մի խումբ զինծառայողների ծնողներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Վազգեն Սարգսյանի ինստիտուտի դիմաց։ Ինչպես բազմաթիվ այլ լրատվամիջոցներ, 24News-ը ևս ուղիղ հեռարձակում էր ապահովում բողոքի ակցիայի վայրից։ Այդ ընթացքում լրագրողներին է մոտենում ՊՆ գնդապետի համազգեստով մեկն ու պահանջում դադարեցնել ուղիղ հեռարձակումը։ Մեր օպերատորը, սակայն, պատասխանում է, որ պատրաստ է անջատել խմբագրության հետ կապվելուց հետո։ Այս պատասխանը չի բավարարում ՊՆ-ի չներկայացած գնդապետին, որը բռունցքներով հարձակվում է 24News-ի օպերատորի վրա։