ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները:
Ըստ արդյունքների՝ կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր. ըստ այդմ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։
«Այսպիսով ԱԺ-ն համաձայնություն է տալիս ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»,-ասաց Գագիկ Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումն էր:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...