Գլխավոր Լուրեր Թուրք-նախիջևանական գազատարի շինարարությունը կավարտվի 12 ամսվա ընթացքում

Թուրք-նախիջևանական գազատարի շինարարությունը կավարտվի 12 ամսվա ընթացքում

653
0

«Մենք կսկսենք թուրք-նախիջևանական գազի արդյունահանման արագ շինարարությունը»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեսը, հայտնում են լրատվամիջոցները։
Բնական պաշարների նախարարը հաստատելով մոտ ժամանակներս շինարարությունը սկսելու հնարավորությունը ընդգծել է, որ Թուրքիայի և Նախիջևանի միջև գազատարի համաձայնագրի քննարկումները կավարտվեն մոտ ժամանակներս, իսկ գազատարի շինարարությունը կընթանա շատ արագ տեմպերով:

«Մենք հաշվարկել ենք շինարարության ժամկետը 12 ամիսների ընթացքում: Սա այն նախագծերից մեկն է, որը կբարձրացնի մեր սահմանամերձ Իգդիր քաղաքի ռազմավարական նշանակությունը », – ասել է Ֆաթիհ Դոնմեսը: