Գլխավոր Լուրեր «Ողջերին որոնող խումբը չի մեկնել, խելռցրիք մեզ, էս ինչ կարգին պարապած մուտիլովշիկներ...

«Ողջերին որոնող խումբը չի մեկնել, խելռցրիք մեզ, էս ինչ կարգին պարապած մուտիլովշիկներ եք դուք»

1347
0
  • ‼️ «Ողջերին որոնող խումբը չի մեկնել, խելռցրիք մեզ, էս ինչ կարգին պարապած մուտիլովշիկներ եք դուք». անհետ կորածի հարազատ

 

Անհետ կորած զինծառայողի ծնող Արսեն Ղուկասյանը իր վրդովմունքն հայտնում որոնողական խմբերի անգործության առթիվ․ «Այստեղ հարց է ծագում, ի՞նչ կապ ուներ էսօրվա մտնելը ձեր այսօրվա հանդիպման հետ: Թող մտնեին, ման գային, վաղը էդ նոր պայմանավորվածությունը ձեռք բերեիք, ընդլայնում էիք, լավ էիք անում: Արա, ես չեմ կարում հասկանամ, նիուժելի մեր ղեկավարների մեջ մի նորմալ բանակցություն վարող չկա, որ բանակցության արդյունքը մի փոքր էլ մեզ ձեռք տա: Ամեն անգամ գնում բանակցում մի նոր բան են հորինում են, ասում են՝ էս ա պատճառը: Խելռցրիք արա, սենց չի լինի: Էսօր ԱԱԾ պետն ա հանդիպում ունենալու, վաղը վարչապետը, էն մի օրը Պողոս առաքյալը, էն մյուս օրը սեւ շուն բարակ թուլեն ա ունենալու: Իտոգում մեր երեխեքին էնտեղ կոտորեն, վերջում էլ ասեն՝ էլ մարդ չունեք: Ամեն օր մի բան հորինում եք, արա, էս ինչ կարգին պարապած մուտիլովշիկների հավաքածու է հավաքվել ըտեղ»։

 

Տեսանյութը այստեղ