Գլխավոր Լուրեր Գորբաչովը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի ղարաբաղյան հшկшմшրտության լուծումը

Գորբաչովը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի ղարաբաղյան հшկшմшրտության լուծումը

904
0

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ընդ որում, ըստ նրա, այստեղ գլխավոր դերը Հայաստանինը եւ Ադրբեջանինն է. անհրաժեշտ է երկու կողմերի շահերից բխող լուծում գտնել՝ «առանց հաղթողների եւ պшրտվողների»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին… Շատ ծանր հարց է` հին, արմատներով անցյալը գնացող: Երբ այն սրվեց, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին լուծում գտնել: Եվ հետագայում Ռուսաստանը եւս փորձում էր»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, ով ղեկավարել է երկիրը 1980-ականների վերջին` ղարաբաղյան հшկшմարտության սրմшն ժամանակ:

Նախկին խորհրդային ղեկավարը վստահ է, որ այժմ, երբ ռшզմшկան գործողությունները դադարեցվել են, կարեւոր է կանգ չառնել, նորից տասնամյակներով խնդիրը չլուծված չթողնել:

«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից` առանց հաղթողների եւ պшրտվողների»,- ասել է Գորբաչովը: