Գլխավոր Լուրեր Ինչ՞ու են պահում հայ գերիներին

Ինչ՞ու են պահում հայ գերիներին

1441
0

«Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական օրակարգը տապալվեց»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության մեջ ներմուծվել էին դրույթներ`թշնամու օրակարգով, քանի որ Հայաստանը պարտվել էր եւ հավելում. «Այսինքն, թշնամու օրակարգ է սա եւ թշնամու օրակարգը շարունակում է գերակշռել հայկական օրակարգին»: Նրա գնահատմամբ, հայկական շահերից բխող թիվ մեկ հարցն այսօր գերիների եւ ռազմագերիների վերադարձի հարցն է, որը պետք է դառնար մոսկովյան հանդիպման ամենակարեւոր հարցը, բայց որը չլուծվեց. «Ակնհայտ է, որ գերիներին պահում են Հայաստանին ճնշելու համար։ Եթե դիտարկենք ադրբեջանական հայտարարություններն առ այն, որ 62 անձանց չեն համարելու ռազմագերի եւ ցանկանում են նրանց դուրս դնել Ժնեւյան կոնվենցիայից ու քրեական գործերով դատել, ապա երեկ Մոսկվայում գոնե մնացած ռազմագերիների մասով պետք է լիներ համաձայնություն։ Գոնե այդքանն արվեր, բայց դա էլ չի հաջողվել անել։ Երբ հակառակորդը փաստաթղթի մի կետը չի կատարում, մենք ինչո՞ւ ենք կատարում»: Անդրադառնալով Մոսկվայում ստորագրված փաստաթղթի առիթով իշխանական պատգամավորների գնահատականներին, Էդմոն Մարուքյանը տարակուսում է. «Հայ ժողովուրդը տենչում էր՞, որ Ադրբեջանով գար Ռուսաստան»: Այլ մանրամասները`տեսանյութում

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am

 

©