Գլխավոր Լուրեր ‼️ «Բերեք, տվեք մարդու երեխուն իրան, թող վառոտը չջարդի, արա».

‼️ «Բերեք, տվեք մարդու երեխուն իրան, թող վառոտը չջարդի, արա».

1239
0

‼️ «Բերեք, տվեք մարդու երեխուն իրան, թող վառոտը չջարդի, արա». անհետ կորածների հարազատը՝ ՀՀ իշխանություններին

«Խեղճ ու կրակ ծնող էր, վշտից էն կարգի նեղված, էս պետության անզորությունից, որ արդեն դիմել ա էտ կարգի քայլի, կոտրել ա ՊՆ վառոտը… բռնո՞ւմ դատում եք…
եթե էսօր էս ծնողի համբերությունը հատեց էս քայլին գնաց, լավ արեց, ես էտ մարդուն չեմ մեղադրում…էտ ամեն ինչի մեղավորը դուք եք, արա… Պետք է դատվեն այն մարդիկ, ովքեր հասցրեցին ծնողին էդ վիճակին»,-ասում է Արցախում եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղազարյանը:

Հիշեցնենք, որ 80 օրից ավելի անհետ կորած զինվորի հորը ՀՀ իշխանությունները բանտ են նետել՝ ՊՆ դարպասներին մեքենայով հարվածելու համար: