Գլխավոր Տնտեսական Էլեկտրաէներգիան կարող է թանկանալ. Ռուսական վարկի վերադարձի գումարը կներառվի սակագնում

Էլեկտրաէներգիան կարող է թանկանալ. Ռուսական վարկի վերադարձի գումարը կներառվի սակագնում

0
3173

News.am-ը գրում է.

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հունիսի 20-ի նիստում նախատեսում է որոշում ընդունել, որը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

Խոսքը հայկական ատոմակայանի համար ռուսական վարկի վերադարձի ապահովման մասին է:

Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ 2015 թ. փետրվարի 5-ին կնքված համաձայնագրով ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով, եւ այն կհանդիսանա ՀՀ կառավարության միջնորդությամբ ստացված արտոնյալ վարկային միջոցների հաշվին իրականացվող ներդրում:

Այս առնչությամբ, ՀԾԿՀ-ն սահմանում է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների` ՌԴ կառավարության կողմից 270 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով տրամադրված վարկի վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման եւ մարման ծախսերը ներառելու միջոցով:

NEWS.am