Գլխավոր Լուրեր Տեսանյութ:Ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել

Տեսանյութ:Ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել

678
0

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 3-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մարտունու ավտոկայարանի տարածքից բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթներ` դեղնականաչավուն, չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակյա ծխամորճ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն: Զանգվածն ու ծխամորճը փաթեթավորվել, կնքվել և ուղարկվել են փորձաքննության:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: