Գլխավոր Լուրեր Թունավորման դեպք Կոտայքի մարզում. ընտանիքի 6 անդամներ՝ այդ թվում երեխաներ…

Թունավորման դեպք Կոտայքի մարզում. ընտանիքի 6 անդամներ՝ այդ թվում երեխաներ…

2666
0

Թունավորման դեպք Կոտայքի մարզում. ընտանիքի 6 անդամներ՝ այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Հունվարի 12-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 00։40-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչներ 33 ամյա Վարդուհի Գ․-ն, 13 ամյա Վահե Տ․-ն, 9 ամյա Ալեն Տ․-ն, 5 ամյա Սիլվի Տ․-ն, 63 ամյա Սիրվարդ Տ․-ն և 60 ամյա Թամարա Տ․-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք բուժօգնության են տեղափոխվել տանն առաջացած շմոլ գազից թունավորման հետևանքով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը մի ընտանիքի անդամներ են։