Գլխավոր Լուրեր ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։Հունվարի 15-ին, պայթեցման աշխատանքներով պայմանավորված, փակ կլինեն միջպետական ճանապարհներ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։Հունվարի 15-ին, պայթեցման աշխատանքներով պայմանավորված, փակ կլինեն միջպետական ճանապարհներ

1286
0

Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ հունվարի 15-ին՝ ժամը 13.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: