Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ռասայական խտրականության դրսևորման պատճառով անկարգություններ են սկսվել: Սևամորթ երիտասարդի բերման ենթարկելուց հետո վերջինս մահացել է, որից հետո բողոքի ալիք է բարձրացել Բրյուսելում՝ փոխանցում է Russia Today-ը:
Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցածը խիստ վրդովվել է փողոց դուրս եկած ցուցարարներին, որոնք իրավապահների հետ բախումներից բացի հրկիզել են ոստիկանության շենքը:
Ցույցի մասնակիցները, այդ թվում՝ 23-ամյա երիտասարդի հարազատներն ու ընկերները, հավաքվել էին ոստիկանության շենքի մոտ՝ պահանջելով բացատրություն տալ տեղի ունեցածի վերաբերյալ: Սակայն խաղաղ ակցիան շատ արագ վերածվել է բռնությունների:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...