Գլխավոր Լուրեր Կրակոցներ` Կոտայքի մարզում : Ինչն է եղել պատճառը.

Կրակոցներ` Կոտայքի մարզում : Ինչն է եղել պատճառը.

1127
0

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանության փաստով, հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Աբովյան քաղաքի Էլարի փողոցի բնակիչ, 31-ամյա Մեխակ Թադևոսյանը Ամանորյա տոնը նշելու կապակցությամբ իր անվամբ գրանցված «Սայգա» տեսակի հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Նրա 50 ամյա հարևանը դիտողություն է արել, որը դուր չի եկել Մ. Թադևոսյանին, ով վիճաբանել է հարևանի հետ, ապա հեռացել:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Մ. Թադևոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ Մ. Թադևոսյանը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: